Լրահոս
Միջազգային
23:40
27.08.22
84

Տրիպոլիում բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի. կա 87 վիրավոր

Img default alt hy

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում քաղաքական կազմավորումների միջև ընդհարումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 12-ի, վնասվածքներ է ստացել 87 մարդ: «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբիայի Ազգային միասնության կառավարության առողջապահության նախարարությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր 7 զոհի մասին:

«Ալ-Արաբիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Տրիպոլիում մարտերը սկսվել են ուրբաթ առավոտյան Լիբիայի Ազգային միասնության կառավարության (GNU) ղեկավար Աբդելհամիդ Դբեյբային հավատարիմ ստորաբաժանումների և խորհրդարանի կողմից ընտրված Լիբիայի վարչապետ Ֆաթհի Բաշագայի միջև:

ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Բագաշային մոտ հրամանատարական կազմավորումը ներկայում 3 կողմից մոտենում է Տրիպոլիին: Տեղեկություններ կան, որ նրանք զբաղեցրել են Տրիպոլիի միջազգային օդանավակայանի տարածքը: