Լրահոս
Քաղաքական
19:24
13.12.24
218

Թռել է Մոսկվա ու նախագահությունը հանձնել Բելառուսին. Փաշինյանը գոհ է ԵԱՏՄ-ում առևտրից

 

Մառախուղը ճեղքելով է այսօր Փաշինյանը թռել-հասել Մոսկվա՝ նախագահելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը ու առիթը բաց չի թողել ևս մեկ անգամ գովազդելու խաղաղության խաչմերուկը: Խոսելով ԵԱՏՄ տրանսպորտային-լոգիստիկ ներուժի զարգացման մասին՝ Փաշինյանը նկատել է, որ անդամ պետությունների հնարավորություններն ամբողջ ծավալով չեն գործում և հենց իր առաջարկած մասշտաբային «խաղաղության խաչմերուկ» ենթակառուցվածքային նախագիծը կարող է այդ հարցը լուծել: Ի դեպ, Կրեմլի հաղորդմամբ՝ Պուտին-Փաշինյան հանդիպում նախատեսված չէ: