Լրահոս
Միջազգային
13:33
11.02.22
294

Թրամփը՝ նոր սկանդալի կենտրոնում․ ի՞նչ է գողացել նախկին նախագահը Սպիտակ տնից

Img default alt hy

Դոնալդ Թրամփը կրկին հայտնվել է սկանդալի կենտրոնում․ ամերիկյան առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ, ԱՄՆ նախկին նախագահը որոշ փաստաթղթեր է իր հետ տարել Մար-ա-Լագոյի  նստավայր:

Անդրադառնալով թեմային․ The Washington Post-ը հայտնում է, որ որոշ փաստաթղթեր, որոնք Թրամփը տարել է Ֆլորիդայում գտնվող իր ակումբ՝ Սպիտակ տնից հեռանալուց հետո, հստակ  նշված են եղել որպես «հույժ գաղտնի» տեղեկատվություն։  

Ազգային արխիվների և փաստաթղթավորման վարչությունը հայտնաբերել է Սպիտակ տան փաստաթղթերի մի քանի տուփ Մար-ա-Լագոյում, որոնք պարունակում էին կարեւոր նշումներ, նվերներ եւ նամակներ համաշխարհային առաջնորդներից: