Լրահոս
Միջազգային
19:44
13.01.26
725

Թրամփը չեղարկել Է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դադարեցրել է Իրանի պաշտոնատար անձանց հետ բոլոր շփումները՝ մինչև հակակառավարական ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը դադարեցնելը:

«Իրանցի հայրենասերներ, շարունակեք բողոքել՝ գրավեք ձեր հաստատությունները։ Պահպանեք մարդասպանների և բռնաբարողների անունները: Նրանք դրա համար բարձր գին կվճարեն», - գրել է նա Truth Social-ում։  

«Ես չեղյալ եմ հայտարարել իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները, քանի դեռ չեն դադարել ցուցարարների անիմաստ սպանությունները։  Օգնությունը ճանապարհին է: 

Իրանը կրկին կհզորացնենք», - հավելել է ԱՄՆ առաջնորդը։