Լրահոս
Միջազգային
22:00
13.01.26
187

Թրամփի պատիժը՝ Իրանին և Թեհրանի հետ առևտուր անողներին. կրակողները հեռացա՞ն փողոցներից

Իրանում շարունակվող ցույցերի հետևանքով, ըստ Ռոյթերզի, մահացել է ավելի քան 2000 ցուցարար: Չնայած Իրանի իշխանությունների հավաստիացումներին, թե 16 օր շարունակվող փողոցային անկարգությունները գրեթե վերացված են, համացանցում դեռ տարածվում են՝ մզկիթներ այրելու, ոստիկանական բաժանմունքեր քանդելու, մեքենաներ հրկիզելու կադրեր: