Լրահոս
Տարածաշրջան
11:10
12.02.23
148

Երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամ զոհվել է

Img default alt hy

Երկրաշարժի հետևանքով Ալեքսանդիթում հայ ընտանիքի 3 անդամներ են զոհվել: Այս մասին հայտնում է «Գանձասար» շաբաթաթերթը:

«Երէկ երեկոյեան, Հալէպի Հայ Մարմնակրթական Միութեան (ՀՄՄ-ի) Վարչութիւնը խոր կսկիծով գուժեց մահը Երկուշաբթի, 6 Փետրուար 2023-ին աղէտեալ երկրաշարժին հետևանքով Աղեքսանտրէթի (Իսկէնտէրունի-Թուրքիա) մէջ զոհուած Մեսրոպեան ընտանիքի անդամներուն՝ Հալէպի ՀՄՄ-ի նախկին Տիկնանց Վարչութեան ատենապետուհի Դշխուն Մեսրոպեանի և իր երկու զաւակներուն՝ Արմիկ և Մեսրոպ Մեսրոպեաններուն, որոնք եղած են ՀՄՄ-ի սկաուտներ, իսկ Արմիկը նաև Նոր Սերունդ Մշակութային Միութեան պարախումբի անդամ»,- հայտնում են «Գանձասարից»։