Լրահոս
Տարածաշրջան
15:22
08.05.23
109

Թուրքիայում քարեր են նետել ընդդիմադիրների ուղղությամբ. Էրդողանի հուժկու հանրահավաքը

Կիրակի նախընտրական մեծ հանրահավաքներ են արել Թուրքիայի նախագահական ընտրությունների թեկնածուները: Ստամբուլում Էրդողանը մոտ 2 միլիոն մարդ է հավաքել իր ցույցի, ընտրողների հետ խոսել իր ղեկավարման տարիների սոցիալական հաջողությունների մասին: 

Էրզրումում պատահարներով է անցել ընդդիմության նախընտրական հանրահավաքը: Էրդողանի մրցակից Քըլչըդարօղլուի թիմակից Իմամօղլուի կազմակերպած հավաքի ժամանակ  ընդդիմության աջակիցների ուղղությամբ անհայտ անձինք քարեր են նետել: 9 մարդ հոսպիտալացվել է: