Լրահոս
Արտաքին քաղաքականություն
12:47
12.10.22
108

Թուրքիայի նախագահը մեկնել է Ղազախստան

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 12-ին մեկնել է Աստանա՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդմանն ուղղված համաժողովի VI գագաթնաժողովին:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Ղազախստան կատարած այցի ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վախիթ Քիրիշչին, առևտրի նախարար Մեհմեդ Մուշը, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմաիլօղլուն, Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, նախագահականի  հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալինը: