Լրահոս
Քաղաքական
11:26
23.06.26
224

«Հերթական ապօրինի հետապնդումը»․ Իշխան Սաղաթելյանը մանրամասներ է ներկայացրել իր տան խուզարկությունից

Img default alt hy

Անգամ շունս էր ադեկվատ պահում տանս խուզարկության ժամանակ, «շնորհքով ներխուժել էին»։  Լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով այսօր առավոտյան իր տան խուզարկությանը։

«Բավականին մեծ խմբով շենքը շրջափակել էին։ Ծիծաղելի է այս ամեն ինչը։ Առգրավեցին տան զարդերը, կանխիկ գումար։

Սա վերջին տարիներին հերթական ապօրինի հետապնդումն է, հերթապան ապօրինի գործընթացն է։ ԴԱՀԿ–ին ներգրավել են այս պրոցեսի մեջ, ԴԱՀԿ–ն ինչ–որ ապօրինի պահանջներ է ներկայացրել, այդ շրջանակներում դիմել ենք վարչական դատարան զուտ իմ տարրական իրավունքները պաշտպանելու համար։ Այս ընթացքում շատ արագ դատախազությունը գործ է հարուցել, ուղարկել է քննչական, որ վարույթ նախաձեռնեն»։

Ավելին՝ տեսանյութում։