Լրահոս
Միջազգային
14:31
15.02.22
237

Թուրքիան Հունաստանում մասնակցելու է ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Img default alt hy

Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները մասնակցելու են Հունաստանում կայանալիք «Tiger Meet» զորավարժություններին, որոնք տեղի են ունենալու մայիսի 9-30 ընկած ժամանակահատվածում․ գրել է «Ermenihaber.am»-ը։

Թուրքիայից մասնակցելու են F-16 կործանիչներ, ինչպես մի շարք այլ ռազմական ինքնաթիռներ:

Բացի Թուրքիայից զորավարժություններին մասնակցելու են նաև Գերմանիան, Ֆրանսիան, Հունաստանը, Բելգիան, Շվեդիան, Լեհաստանն, ինչպես նաև այլ երկրներ: