Լրահոս
Քաղաքական
16:25
13.02.23
140

Թուրքիան ՀՀ-ն դիտարկում է իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող գործիք, իբրև ծառա. Վահե Սարգսյան

Img default alt hy

Խմբագիր Վահե Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հիշենք և հիշեցնենք՝

-Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը փակեց ՀՀ-ի համար ամենաճգնաժամային, ամենադժվարին փուլում՝ 1993 թ., երբ երկիրը գտնվում էր երկրաշարժով ու գոյապայքարով պայմանավորված օրհասական իրադրության մեջ:

-փակելով սահմանը՝ Թուրքիան փաստացի պատերազմ հայտարարեց ՀՀ-ին՝ ամեն կերպ ձգտելով շրջափակել, թուլացնել ու ծնկի բերել երկիրը,

-Շուշիի հանգույցում կանգնեցված Թուրքիայի դրոշի տակ և Թուրքիայի ցուցումով գործող ադրբեջանցիներն  2022 թ. դեկտեմբերից ՆՈւՅՆԸ ԿԻՐԱՌԵՑԻՆ նաև Արցախի հանդեպ,

-Շարունակելով նույն պատերազմական և ցեղասպանական քաղաքականությունը՝ Թուրքիան ՀՀ-ի հետ սահմանը օրերս բացեց ՄԻԱԿՈՂՄԱՆԻ՝ ոչ թե ՆՈՐՄԱԼ հարաբերություններ հաստատելու ուղերձով, այլ ՄԻԱՅՆ ԱՅՆ ՊԱՀԻՆ, երբ ՀՀ-ն պատրաստակամություն հայտնեց ԾԱՌԱՅԵԼ Թուրքիային:

-Էրդողանն անգամ չհիշատակեց ՀՀ-ի անունը Թուրքիային օժանդակած երկրների ցանկում՝ ԿՈՆԿՐԵՏ ՓԱՍՏԵԼՈՎ, որ ՀՀ-Ն ՈՐՊԵՍ ՊԵՏՈւԹՅՈւՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԻ, և իրենք այն դիտարկում են իբրև Մեծ թուրանի շահերին սպասարկող ԳՈՐԾԻՔ, իբրև ԾԱՌԱ, իբրև ՎԱՍԱԼ՝ դրանից բխող բոլոր ստորացուցիչ հետևանքներով»: