Լրահոս
Տարածաշրջան
18:30
11.01.23
81

Թուրքիան հերքում է Ուկրաինային կասետային զինամթերք մատակարարելու մասին տեղեկությունը

Img default alt hy

Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարումների մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, որոնք ուղղված են՝ խաթարելու հաշտությանն ուղղված Անկարայի ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմից մի աղբյուր։

«Դուք մեզնից խնդրում եք մեկնաբանել ապատեղեկատվությունը: Մի՞թե չեք տեսնում, որ Թուրքիան միակ երկիրն է, որն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախագահ Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարող է խոսել երկու առաջնորդների հետ, որին վստահում են: Նման տեղեկատվությունը ծառայում է նրանց շահերին, ովքեր ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորման մեր ջանքերը», - հայտարարել է գործակալության զրուցակիցը։

Ինչպես ավելի վաղ հայտնել է «Արմենպրես»-ը, Foreign Policy հրատարակությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի և ԵՄ-ի պաշտոնյաների, հաղորդել էր, որ Թուրքիան 2022 թ.-ի նոյեմբերից Ուկրաինային ամերիկյան նմուշի կասետային զինամթերք է մատակարարում։

Ըստ աղբյուրների՝ խոսքն, այսպես կոչված, կատարելագործված ստանդարտ երկակի նշանակության զինամթերքի (Dual-Purpose Improved Conventional Munition, DPICM) մասին է, որոնք արտադրվել են Թուրքիայում Սառը պատերազմի տարիներին՝ ԱՄՆ-ի հետ համատեղ արտադրության համաձայնագրով։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ դժվար է խոսել այդ հաղորդագրությունների հավաստիության մասին։