Լրահոս
Հասարակական
18:58
11.02.22
107

Թուրքիան ցանկանում է արգելափակել «Ամերիկայի ձայնը», Deutsche Welle-ն և Euronews-ը, ԱՄՆ-ն արձագանքել է

Img default alt hy

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (RTÜK) հայտարարել է, որ «Ամերիկայի ձայն»-ի, «Deutsche Welle»-ի և «Euronews»-ի թուրքական կայքերը կարգելափակվեն՝ հրապարակման լիցենզիայի բացակայության պատճառով։  

RTÜK-ի խոսնակ Իլհան Թաշչինը հայտարարել է, որ հեռուստաալիքներին 72 ժամ է տրվում՝ լիցենզիա ստանալու համար։

2019 թվականին Թուրքիան օրենք է ընդունել, ըստ որի՝ խոշոր հեռարձակողները պարտավոր են երկրում լիցենզիա ստանալ, գրասենյակ բացել և հարկեր վճարել։

Կանոնները վերաբերում են նաև մեդիա ընկերություններին, որոնք հեռարձակվում են ինտերնետում, ներառյալ՝ Netflix-ը:

ԱՄՆ Պետքարտուղարությունն արձագանքել է խնդրին և Թուրքիային կոչ է արել հարգել ու երաշխավորել մամուլի ազատությունը։

Ըստ «Ամերիկայի Ձայնի» թուրքական ծառայության, Պետքարտուղարությունը նշել է․ «Թուրքիայում մամուլի ազատության հետ կապված մեր մտահոգությունները լավ փաստագրված են։ Մենք շարունակում ենք զգուշացնել Թուրքիային, որ հարգի և ապահովի մամուլի ազատությունը»։