Լրահոս
Միջազգային
16:15
27.08.22
157

Թուրքիան աշխարհի համար սպառնալիք է. ԱՄՆ սենատորը զգուշացնում է

ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Թուրքիան աշխարհի գլխավոր մարտահրավերներից մեկն է: «Արևելյան Միջերկրական ծովում նախկինի պես ամենագլխավոր սպառնալիքը շարունակում է մնալ Թուրքիան։

Չնայած նրան, որ Թուրքիան դաշնակից է ՆԱՏՕ-ին, այն մարտահրավեր է ստեղծում Հունաստանի ինքնիշխանությանը՝ Էգեյան ծովում սադրիչ թռիչքներ անելով»,- ասել է սենատորը:

Նա նաև մեղադրել է Էրդողանին Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում պառակտիչ քաղաքականություն վարելու համար։