Լրահոս
Առողջապահական
19:15
01.03.23
128

Թունա ձկան օգտակար և վնասակար հատկությունները

Img default alt hy

Թունան սկումբրիաների ընտանիքի ծովային գիշատիչ ձուկ է։ Մարմինը երկարավուն է՝ դեպի պոչը նեղացած։ Չափը տատանվում է 50 սմ-ից մինչև 3-4 մետր, քաշը՝ 2-ից մինչև 600 կգ։ Սնվում է սարդիններով, փափկամարմիններով և խեցգետնակերպերով, գրել է Aysor.am-ը։

Թունա ձկան միսը պարունակում է մեծ քանակությամբ միոգլոբին, ինչի պատճառով այն հագեցած է երկաթով և կտրվածքի վրա ունի ընդգծված կարմիր գույն։ Այդ պատճառով այն անվանվում է նաև «ծովային հորթի միս» և բարձր է գնահատվում` իր սննդային արժեքի համար:

Թունայի օգտակար հատկությունները ապացուցված են բազմաթիվ հետազոտություններով.

դիետիկ արտադրանք է և խորհուրդ է տրվում ներառել ճաշացանկում՝ քաշի կորստի համար,

բարենպաստ ազդեցություն ունի նյարդային, սրտանոթային, վերարտադրողական համակարգերի վրա,

դրականորեն է ազդում ուղեղի աշխատանքի վրա,

կանխում է ծերացումը,

բարելավում է մազերի և մաշկի վիճակը,

ծառայում է որպես բնական դեղամիջոց՝ քաղցկեղի կանխարգելման համար,

կայունացնում է արյան բարձր ճնշումը,

ամրացնում է իմունային համակարգը,

համակարգում է նյութափոխանակությունը,

արդյունավետորեն քայքայում է խոլեստերինը։

Թունան, իր բոլոր ակնհայտ առավելությունների հետ մեկտեղ, ունի նաև վնասակար հատկություններ.

խոշոր ձկների միսը մեծ քանակությամբ սնդիկ և հիստամին է կուտակում, ուստի ավելի լավ է փոքր ձուկ ընտրել,

խորհուրդ չի տրվում օգտագործել երիկամային անբավարարությամբ տառապող մարդկանց,

խորհուրդ չի տրվում հղի և կերակրող կանանց,

խորհուրդ չի տրվում 3 տարեկանից ցածր երեխաներին։

Թունան պարունակում է նվազագույն ճարպ և ​​ընդհանրապես խոլեստերին չի պարունակում։ Բարձր է նաև սպիտակուցային պարունակությունը: Այն A, D, C և B վիտամինների, օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների, սելենի, յոդի, կալիումի և նատրիումի հիանալի աղբյուր է։

Կալորիականության պարունակությունը `100 կկալ 100 գ արտադրանքի համար: