Լրահոս
Հայաստան
21:11
14.02.22
143

Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է

Img default alt hy

Ժամը 20։00-ի դրությամբ Թումանյանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տաթև-Քաշունի ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Ճամբարակի, Գորիսի և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 60-80 մետր։ Մեղրիի լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 30 մետր։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր  ավտոճանապարհները բաց են: