Լրահոս
Հասարակական
20:15
26.09.24
125

Թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի. Հայկ Կոստանյան

Img default alt hy

Տեղեկացնում եմ, որ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում սեպտեմբերի 6-ին արձանագրված ցնցումներից հետո դասապրոցեսն ընդհատվել էր, և հաջորդ իսկ օրվանից դասերն իրականացվում էին հեռավար։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

«Այս ընթացքում մասնագիտացված ընկերությունների, ինչպես նաև ՀՀ ՆԳ նախարարության համապատասխան ՊՈԱԿ-ի կողմից իրականացվել են ինժեներաերկրաբանական և սեյսմակայունության ուսումնասիրություններ։

Արդյունքում պարզվել է, որ հարակից շենքի փոսորակում իրականացվող շինարարական աշխատանքները չեն կարող դպրոցի շենքի կրող կոնստրուկտիվ տարրերում նոր ճաքեր առաջացնել։

Դպրոցի բնականոն աշխատանքը սեպտեմբերի 27-ից կվերականգնվի»,- գրել է նա։