Լրահոս
Սպորտ
11:22
29.08.22
112

Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթական էր «Սլովանի» համար

Img default alt hy

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Տիգրան Բարսեղյանի գոլը հաղթանակ է բերել ակումբին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովակիայի ֆուտբոլի առաջնության 7-րդ տուրում «Սլովանն» արտագնա խաղում մրցել է «Ռուզոմբեռոկի» հետ և առավելության է հասել նվազագույն հաշվով: «Սլովանի»-ի միակ և հաղթական գնդակը խաղի վերջին րոպեներին խփել է Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը:

Այս հաղթանակից հետո «Սլովանը» մրցաշարային աղյուսակում առաջին տեղում է և հավաքել է 18 միավոր: