Լրահոս
Հասարակական
22:40
08.05.23
99

«Տղուս գլուխը ջարդեց՝ սուտ մատնությունից ա խոսում». ՔՊ-ականի քմծիծաղն ու փոխգնդապետը՝ կոմայի մեջ

4 տարի առաջ իր տան բակում դաժանաբար ծեծի ենթարկված ու մոտ 4 տարի կոմայի մեջ գտնվող փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատացել է: Նրան «Զինվորի տնից» տեղափոխել են Մուրացանի զինվորական հոսպիտալ: Մխիթարյանի հայրը՝ Սամվել Մխիթարյանը, «Հայլուրի» թղթակցին ասել է՝ տղան պարբերաբար բարձր ջերմում է, կտրուկ ընկնում է արյան զարկերակային ճնշումը: 

Մխիթարյանը շարունակում է պնդել, որ իր որդուն ծեծելու համար մեղավոր է նաև ՔՊ-ական Տրդատ Սարգսյանը, որը  անցած շաբաթ Ազգային ժողովում գլխավոր դատախազին է հիշեցրել աղմկոտ քրեական գործը: