Լրահոս
Տարածաշրջան
11:35
15.02.22
330

Թբիլիսիում պայթյուն է եղել

Img default alt hy

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի Դիղոմիի զանգվածի բազմաբնակարան շենքերից մեկի 7-րդ հարկում պայթյուն է եղել, որին հաջորդել է հրդեհը։ Տեղում աշխատում են հրշեջ-փրկարարները։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները։

Միջադեպի հետևանքով կա մեկ վիրավոր։ Նա ոտքերի այրվածքներով հոսպիտալացվել է։

Թե ինչն է հանդիսացել պայթյունի պատճառ, հայտնի չէ։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։