Լրահոս
Տարածաշրջան
11:45
01.12.24
225

Թբիլիսիի ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել ցուցարարներին ցրելու համար

Շաբաթ օրը Թբիլիսիում վերսկսվել է եվրաինտեգրումը դադարեցնելու Վրաստանի կառավարության որոշման դեմ ցույցը։ Կադրերում ցուցարարները հրավառ նյութեր են կիրառում ոստիկանական շղթայի ուղղությամբ և ճայթրուկներ նետում խորհրդարանի շենքի պատուհաններից։ Իրավապահներն ակցիայի մասնակիցներին ցրելու համար օգտագործել են ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։

Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնել է իրավապահ մարմինների աշխատակիցների շրջանում վիրավորների մասին։ «Ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, երկու օրվա ընթացքում ցուցարարների բռնի գործողությունների արդյունքում ծանր վիրավորվել է ՆԳՆ 42 աշխատակից»,- ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։ 

Կիրակի օրը ՆԳՆ-ն հավելել է, որ ցուցարարների կողմից պիրոտեխնիկայի կիրառման պատճառով այրվածքներ է ստացել վարչության մեկ աշխատակից։