Լրահոս
Հասարակական
22:23
23.09.24
433

Թբիլիսիի հեռուստատեսության աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստատեսության աշտարակը սեպտեմբերի 21-ին լուսավորվել է ՀՀ դրոշի գույներով: Այս մասին Aliq․ge-ն։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ էր հղել։ Վրաստանի արտաքին գերատեսչությունը ուղերձում հույս էր հայտնել, որ Վրաստան-Հայաստան ռազմավարական գործընկերությունն էլ ավելի կխորացնի երկու երկների երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:

Նշենք, որ Հայաստանը սեպտեմբերի 21-ին Անկախության օրը տոնեց 33-րդ անգամ: 1991 թվականի սեպտեմբերի 21-ի հանրաքվեում Հայաստանի ժողովուրդը ձայների ճնշող մեծամասնությամբ քվեարկեց ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախ պետություն ստեղծելու օգտին։