Լրահոս
Հասարակական
18:19
24.01.22
149

Թատերականի ռեկտորը «պլանի տակ» է. «Oragir.news»

Այս տարվա մարտի 5-ին լրանում է Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի ռեկտոր Լիլիթ Արզումանյանի 65 տարին, որը ռեկտոր էր ընտրվել 2019թ մայիսին: Նրա հետ կնքվել էր 5 տարվա պայմանագիր:

Սակայն «Oragir.news»-ի տեղեկություններով՝ Արզումանյանին ծանուցագիր է ուղարկվել, որ մարտին ազատվում է աշխատանքից տարիքի պատճառով: Իրականում իշխանությունները ցանկանում են թատերականում ռեկտոր կարգել իրենց «մարդուն», ինչպես՝ ԵՊՀ-ում: Բուհերի ՔՊ-ականացման մեկնարկը վաղուց է տրված:

Ի դեպ, Լիլիթ Արզումանյանին արդեն երկրորդ անգամ են փոխարինում: Նախորդ անգամ էլ նա պատահաբար gov.am-ից էր տեղեկացել, որ այլևս ԲՈՀ-ի նախագահ չէ, և իր փոխարեն նշանակել են Սմբատ Գոգյանին: