Լրահոս
Միջազգային
22:00
15.02.22
849

Տանտերը խնջույքի ժամանակ բահով սպանել է հյուրերին

Img default alt hy

Կրասնոդարի երկրամասում տղամարդը խնջույքի ժամանակ սպանել է 2 հյուրի:

Դեպքը տեղի է ունեցել Նովոպոկրովսկի թաղամասում՝ Սուրբ Վալենտինի օրը։

Զույգը՝ 42 և 48 տարեկան, հյուր է գնացել 54-ամյա տղամարդուն։ Երբ երեքն էլ հարբել են, կոնֆլիկտ է ծագել, 42-ամյա հյուրն սկսել է վիրավորել տան տիրոջը:

Արդյունքում տանտերը բահով մի քանի հարված է հասցրել նրա գլխին ու տեղում սպանել։ Հետո տան տերը նույն կերպ վարվել է սպանության ականատեսի հետ, ապա որոշել է թաքցնել հանցագործության հետքերը:

Նա դիակները գյուղից դուրս բերել, իսկ երբ օգնության խնդրանքով հարևանին տեղյակ է պահել իր արարքի մասին, վերջինս ոստիկանություն է կանչել: