Լրահոս
Հայաստան
13:35
25.01.22
113

Սյունիքի մարզում ճանապարհի մերկասառույցի պատճառով անվտանգության պահնորդը Niva-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Հունվարի 22-ին ժամը 23:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Հովհաննիսյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով Բաղաբերդ թաղամասում մերկասառույցի հետևանքով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե ճաղավանդակներին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս:

«shamshyan.com»-ը հայտնում է, որ վթարի հետևանքով Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Կապան» բժշկական կենտրոն:

Նա աշխատում է «Վամաքս» ՍՊԸ-ում՝ որպես անվտանգության պահնորդ: