Լրահոս
Քաղաքական
12:18
08.11.25
1 058

Ստերի շարան է, ինքը իր բոլոր մեղքերը ուզում է գցել սպառազինության վրա՝ մետաղի ջարդոն ասելով. Սեյրան Օհանյան

Img default alt hy

Նիկոլ Փաշինյանը կրկին քաղաքացիներին առաջարկում է 50 հոգանոց խմբեր կազմել, բայց այս անգամ ոչ թե պատերազմ մեկնելու, այլ նրա կողմից ձեռք բերված ենթադրյալ սպառազինությունը տեսնելու համար: Այս մասին ՆԻկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանից «News.5tv.am»-ը հարցրեց, թե նորմա՞լ պրակտիկա է քաղաքացիներին սպառազինություն ցուցադրելը, արդյոք դա ռազմական գաղտնիք չէ.

«Իհարկե, նորմալ պրակտիկա չէ, և չպետք է զարմանանք կառավարության ղեկին նստած ղեկավարի անհեթեթ տարբեր արտահայտություններից:

Պատերազմի ժամանակ էլ էր, չէ՞, ասում՝ ջոկատներ կազմեք, սաղավարտներ ու զրահաբաճկոններ գտեք, գնացեք բանակ, գրացվեք հրամանատարների մոտ և այլն, փոխանակ նորմալ, պլանավորված զորահավաք իրականացվեր: Իհարկե, սրանք գաղտնիության հետ կապված խնդիրներ են, ընդհանուր առմամբ պետությունը և բանակը պարտավոր են մեր հանրությանը տեղեկացնել բոլոր այն միջոցառումների մասին, որոնք բանակում իրականացվում են՝ իհարկե, հաշվի առնելով գաղտնիությունը: Այսինքն՝ որպեսզի ժողովրդի մոտ փարատվի այն բոլոր մտահոգությունները, թե արդյոք բանակը զարգանո՞ւմ է, արդյոք բանակը վերականգնում է իր մարտական կարողությունները, արդյոք նա ունակ է մեր անվտանգության երաշխիքը լինելու և այլն, բայց ձևերը այդպիսին չեն»,- ասաց Սեյրան Օհանյանը: 

Փաշինյանը նաև հայտարարել է, որ պատերազմի առաջին օրերին ՀՕՊ միջոցների կեղը հայկական կողմը կորցրել է, քանի որ դրանք «մետալալոմ» են եղել: Այս հայտարարության վերաբերյալ Օհանյանն ասաց.

«Ստերի շարան է: Եթե ժամանակին ինքը կարողանար գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, իսկ ամենակարևորը՝ եթե ինքը բանակցային գործընթացը չտապալեր, մարտական գործողություններ չսկսեին, այդպես չէր լինի:

Եթե ճիշտ կարողանային գնահատել ռազմաքաղաքական իրավիճակը, ապա իրենք պարտավոր էինբանակը բերել մարտական պատրաստականության՝ տարբեր աստիճաններ են, սկզբից բարձր, հետո լրիվ մարտական պատրաստականության, որի ժամանակ նաև առաջին գիծն է ամրացվում, մարտական հերթապահությունիւց անցնում են պաշտպանության: Եթե ժամանակին իրականացվեր, եթե պատշաճ մակարդակի լիներ և քողարկումը և նաև խուսանավումը:

Հիմա ինքը իր բոլոր մեղքերը, իր ղեկավարությամբ պարտության բոլոր պատճառները գցելու է սպառազինության վրա՝ մետաղի ջարդոն ասելով»,- ասաց Օհանյանը: