Լրահոս
Արցախ
12:59
12.01.23
108

Ստեփանակերտից 3 հիվանդ Կարմիր խաչի միջոցով տեղափոխվել է Երևան. բլոկադայի 32-րդ օրը

Արդեն 32 օր Արցախ ելումուտի հնավորություն չկա: Առավոտյան Կարմիր խաչը կարողացել է Ստեփանակերտից դուրս բերել միայն 3 հիվանդի: Նրանք երկու ուղեկցողի և մեկ բուժքրոջ հետ տեղափոխվել են Հայաստան՝ բուժումը մասնագիտացված կենտորններում շարունակելու համար։ Ավելի քան 760 ժամ ադրբեջանական շրջափակման մեջ ապրող Արցախում արդեն 3-րդ օրն է՝ առնվազն երկու ժամ տևող հոսանքազրկումներ են: