Լրահոս
Արցախ
19:27
12.02.23
188

Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են. Արցախում ճգնաժամը սրվում է

Img default alt hy

Ստեփանակերտ քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ Այս մասին հայտնում են Արցախէներգոյից:

«Հարգելի Ստեփանակերտ քաղաքի բաժանորդներ, քաղաքի մի շարք հատվածներում շղթայական վթարներ են' կապված գերծանրաբեռնվածության հետ։ Խնդրում ու հորդորում ենք հնարավորինս տնտեսել էլեկտրաէներգիան, հակառակ դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ։ Այս արագությամբ աճող վթարների քանակը ուղղակի անհնարին է դարձնում գոնե հովհարային ժամանակացույցով էլեկտրաէներգիայի մատակարարումը»,- ասվում է հայտարարությունում: