Լրահոս
Իրավական
17:16
27.01.25
580

Սրբուհի Գալյանը 3 նոտարի ենթարկել է կարգապահական պատասխանատվության

Img default alt hy

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։ 2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը։