Լրահոս
Հայաստան
11:39
15.02.22
306

Սպսասողական վիճակում է Հովհաննես Իգիթյանը

Img default alt hy

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը 2021 թ․ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում դուրս մնաց թե՛ ՔՊ-ի նախընտրական ցուցակից, թե՛ քաղաքական պրոցեսներից։

Խորհրդարան անցնելուց հետո իշխանությունները պատգամավոր չդարձած իրենց թիմակիցներից շատերին տեղավորեցին տարբեր պաշտոնների, բայց Իգիթյանի մասով ոչինչ չձեռնարկեցին։ Տեղեկություններ շրջանառվեցին, թե նրան պատրաստվում են դեսպան նշանակել եվրոպական որևէ երկրում, սակայն մինչ օրս այս հարցն առկախված է։

Երեկ «Հրապարակ» օրաթերթը կապ է հաստատել Հովհաննես Իգիթյանի հետ, որը նախ ասել է, թե Երևանից դուրս է` ճանապարհին է, հետը մարդիկ կան, չի կարող խոսել։ Ընդամենը մեկ հարց ուներ լրատվամիջոցը` ինչո՞վ է զբաղվում այժմ, Իգիթյանը կցկտուր ակնարկել է, որ շուտով նորություն կլինի․

«Իմ աշխատանքի հետ կապված՝ շուտով, ինչպես ասում են, հետևեք մամուլին»։ 

Գործադիր իշխանությո՞ւն եք գնալու, թե՞ դիվանագիտական աշխատանքի եք անցնելու, հարցրել է լրագրողը։

«Հիմա չեմ կարող որևէ բան ասել, մի քիչ ժամանակ անցնի, կխոսենք»,- ասել է նա։ 

Հովհաննես Իգիթյանի հետ «Հրապարակ» օրաթերթը երեկ էր զրուցել, իսկ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ իր տեղեկություններով՝ «Հովհաննես Իգիթյանը դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և խնդրել, որ իրեն նշանակեն Մերձբալթյան երկրներում՝ Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: Նիկոլ Փաշինյանը որոշել է չմերժել Իգիթյանին»։