Լրահոս
Հասարակական
15:45
14.12.24
926

Սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Img default alt hy

Հանրապետության տարածքում՝ դեկտեմբերի 14-ի, 17-ի և 19-ի ցերեկը, 15-16-ի գիշերը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 16-ի ուշ երեկոյան, 17-ի և 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Քամին արևմտյան 2-5մ/վ, առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, դեկտեմբերի 14-ին, 16-19-ին՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 4-7, դեկտեմբերի 15-17-ի գիշերն աստիճանաբար կնվազի ևս 5-7 աստիճանով։

Երևան քաղաքում՝ դեկտեմբերի 14-ի ցերեկը, 15-16-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 17-ի գիշերը հնարավոր են թույլ տեղումներ, քաղաքի բարձրադիր հատվածներում՝ ձյան տեսքով։ Դեկտեմբերի 14-ին և 19-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։