Լրահոս
Հասարակական
10:18
12.01.23
149

Սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանը կբարձրանա

Img default alt hy

Հանրապետության տարածքում hունվարի 12-ին Լոռիի, Տավուշի, Սյունիքի և Արցախի առանձին հատվածներում սպասվում է թույլ ձյուն։ Հանրապետության մյուս շրջաններում հունվարի 12-ին, 13-16-ը ողջ հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով, Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաննեում՝ 2-4 աստիճանով: