Լրահոս
Միջազգային
20:25
12.02.22
809

Սպառնալի՞ք, թե՞ երազանք․ Ուկրաինան մտադիր է ետ վերցնել Դոնեցկն ու Ղրիմը

Img default alt hy

Ուկրաինան չի ծրագրում հարձակվել Ռուսաստանի վրա։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը և պնդել, որ Կիևը կգնա քաղաքական-դիվանագիտական ճանապարհով։

«Մենք հաշվարկում ենք զարգացման բացարձակապես բոլոր սցենարները և պատրաստ ենք դրանց։ Չենք պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա, բայց ամեն ինչ անում ենք պաշտպանությունն ամրապնդելու և էսկալացիայի հնարավորությունը բացառելու համար»,- ասել է ռազմական գերատեսչության ղեկավարը։

Միաժամանակ նա նշել է, որ իրենք մտադիր են հենց դիվանագիտական և խաղաղ ճանապարհով վերադարձնել Դոնեցկի մարզը Լուգանսկի հետ, և Ղրիմը Սևաստոպոլի հետ:

«Այս ճանապարհի շնորհիվ է, որ մենք ունենք անհավանական քաղաքական և ռազմատեխնիկական աջակցություն մեր գործընկերներից»,- հայտարարել է Ռեզնիկովը։