Լրահոս
Հասարակական
14:29
28.08.22
336

Սլավոնական համալսարանի այգում հայտնաբերվել է տղամարդու դի

Img default alt hy

Օգոստոսի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում շտապօագնության  2-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ բժիշկների թիվ 25 խումբը կանչով մեկնել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի  այգի՝ անհայտ տղամարդու ուշագնացության կանչով, սակայն վերջինիս հայտնաբերել են մահացած: 

Շամշյանի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 87-ամյա Գ. Կ.-ի դին, ով ընկերների ներկայությամբ նշված այգում հանկարծամահ է եղել: 

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: