Լրահոս
15:38
10.01.23
108

Սկսվել է ձմեռային զորակոչը

Հայաստանում սկսվել է ձմեռային զորակոչը: Արդեն կենտրոնական հավաքակայան հասած ապագա զինվորների հետ հանդիպել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Պաշտպանության նախարարությունն է տարածել կադրերը:

Ըստ հաղորդագրության՝ Պապիկյանին են ներկայացրել զորակոչիկների դիմավորման և ընդունման, բուժզննման, ինչպես նաև վիճակահանության կազմակերպման ընթացքը: