Լրահոս
Քաղաքական
20:20
14.01.26
189

Սկանդալ՝ պարգևավճարների շուրջ. 3 միլիարդ դրամ է բաժանվել կառավարությունում

Ընտրություններից առաջ ճոխ պարգևավճարներ՝ տապալված բոլոր սոցիալական խոստումների ֆոնին: Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն է արձանագրում, որ պետբյուջեից հանված 3 մլրդ դրամով պաշտոնյաներին պարգևատրելու փոխարեն՝ իշխանությունը շատ ավելի կշահեր, եթե թոշակները, նվազագույն աշխատավարձը խոստացածի չափ բարձրացներ: Կառավարությունը չի հերքել պարգևավճարների մասին «Իշխանություն» լրատվամիջոցի գաղտնազերծած տեղեկությունը: Բայց գործադիրը հերքել է, թե այդ փաստաթուղթը հույժ գաղտնի շրիֆտ ունի: «Գաղտնի կետը վերաբերում է ուժային կառույցներին»՝ ըստ գործադիրի: