Լրահոս
Հասարակական
21:57
11.02.22
379

Սիրով պետք է շարունակենք արարել մեր վիրավոր հայրենիքում․ Առուշ Առուշանյան

Img default alt hy

Թող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը, Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը շնորհավորում է` Սուրբ Սարգսի տոնի առթիվ․ 

«Շնորհավորում եմ բոլորիդ սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնի առթիվ:

Սերն աստվածային պարգև է, ներդաշնակության ու համերաշխության կարևորագույն հիմնաքարը: Այն Աստծու կողմից մեզ շնորհված լույսն է, որը հարթում է բոլոր ճանապարհները, օգնում հաղթահարել ցանկացած խոչընդոտ:

Մեր երկրի համար դժվարին այս ժամանակահատվածում շատ կարևոր է, որ սիրո ջերմությամբ լեցուն լինեն բոլորիս սրտերը: Սիրով ու հավատով պետք է շարունակենք ապրել, արարել մեր վիրավոր հայրենիքում` ի տես աշխարհի և ի պատիվ մեզ:

Թող ձեր հոգիներում միշտ ճառագի սիրո ու հավատի լույսը: Արժեվորենք ու գնահատենք այն, ինչն ի վերուստ է տրված: 

Հավիտենական սեր բոլորիս»: