Լրահոս
Սփյուռք
16:35
11.02.23
80

Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդականն այցելել է հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին

Img default alt hy

Սիրիայում Հայաստանի գլխավոր հյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանն այցելել է Հալեպի հայ համայնքային կենտրոններում ապաստանած քաղաքացիներին։ 

Ավելի վաղ նա նաև այցելել էր Ալ֊Շաար շրջան, որտեղ որոնողական աշխատանքներ է իրականացնում Հայաստանից ժամանած փրկարարների խումբը։

Բադալյանը զրուցել էր Իրանի փրկարարական խմբի գլխավոր համակարգողի հետ, ով բարձր էր գնահատել հայ մասնագետների հետ համագործակցությունը` արժևորելով նրանց մասնագիտական բարձր որակները։