Լրահոս
Կրթություն և գիտություն
11:37
11.01.23
111

Շրջափակված Արցախ. բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից

Img default alt hy

Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը փակելու հետևանքով Արցախի բազմաթիվ դիմորդներ զրկվել են քննություն հանձնելու հնարավորությունից: Հայաստանում հունվարի 15-ից մեկնարկում է 2023/2024 ուսումնական տարվա բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը:

Ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի դիմորդները զրկվել են Հայաստան գալու և քննություն հանձնելու հնարավորությունից: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԿԳՄՍ նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ քննություն հանձնելու համար Արցախից հայտագրվել է 50 աշակերտ: 

«Նրանք պետք է Գորիսում հանձնեին քննությունը: Հիմա, քանի որ ադրբեջանցիների կողմից ճանապարհը փակ է, հետևաբար չեն կարող գալ ու մեզ համար այդ հարցը մնում է առկախված: Խախտվել է երեխայի քննություն հանձնելու իրավունքը»,-ասաց Կարո Նասիբյանը:

Հարցին, թե ճանապարհը բացվելու պարագայում արդյոք հնարավոր է այլ օր քննական գործընթաց կազմակերպել Արցախի դիմորդների համար, Կարո Նասիբյանը նշեց, որ հնարավոր է: