Լրահոս
Միջազգային
23:55
11.02.22
151

Շոյգուն Մեծ Բրիտանիայի ՊՆ նախարարից բացատրություն է պահանջել

Img default alt hy

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ պահանջել է բացատրել Ուկրաինայում բրիտանական հատուկ ջոկատայինների ներկայությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին։

Շոյգուն նաև առաջարկել է արևմտյան երկրներին իրենց ներդրումն ունենալ լարվածության թուլացման գործում և դադարեցնել զենքի մատակարարումներն Ուկրաինային:

«Կուզենայի նաև հասկանալ, թե ինչու Մեծ Բրիտանիան իր հատուկ նշանակության ջոկատներն ուղարկել Ուկրաինա, և մինչև երբ նրանք այնտեղ կգտնվեն»,- ասել է Շոյգուն։