Լրահոս
Արտաքին քաղաքականություն
14:43
12.02.22
648

«Շուշիի հռչակագիր»-ը վավերացվեց․ Էրդողանը հրամանագիր է ստորագրել

Img default alt hy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրությամբ օրենքի ուժ է ստացել  օրերս թուրքական մեջլիսի կողմից վավերացված «Շուշիի հռչակագիրը»,«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Էրդողանի ստորագրած հրամանագիրը հրապարակվել է Resmi Gazete պաշտոնական տեղեկատուում:

Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իլհամ Ալիևի կողմից 2021 թվականի հունիսի 15-ին ստորագրված հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ երկու երկրները համատեղ կգործեն երրորդ պետության կողմից «սպառնալիքի կամ ագրեսիայի» դեպքում։

Հռչակագրում նշվում է նաև, որ «կողմերը կշարունակեն համատեղ ջանքերը՝ ժամանակակից պահանջներին համապատասխան երկու եղբայրական երկրների զինված ուժերի արդիականացման համար»։

Ավելի վաղ news.5tv.am-ը տեղեկացրել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը «Շուշիի հռչակագիրը» դատապարտող օրինագիծ է շրջանառել։