Լրահոս
Մամուլի տեսություն
15:00
28.01.25
229

Շոկոլադե մեղր և ուրիշ բուժիչ համեր. քաղցր բժշկության գաղնիքներն է բացահայտում Հաթերքը

Արցախի Հաթերք գյուղից բռնագաղթած Միրզախանյանների ընտանիքը 143 տարի է՝ մեղվագործությամբ է զբաղվում: «Հաթերք Ֆուդ»-ի արտադրած անարատ մեղրի համբավը դեռ 5 տարի առաջ է գյուղից դուրս եկել, հեռու երկրներ հասել ու միջազգային  մրցանակներ շահել: 

Բռնագաղթից հետո Միրզախանյանները ստիպված ամեն ինչ նորից  են սկսել: Հիմա Տավուշի, Լոռու, Կոտայքի և Գեղարքունիքի սարերի համն են հավաքում նրանց ժրաջան մեղուները և արցախյան բուժիչ բաղադրատոմսերով առաջարկում: