Լրահոս
Հայաստան
21:42
13.02.22
478

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 3 Opel ու 2 Nissan

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, գրում է «shamshyan.com»-ը։

Ժամը 20:25-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, Դանիել Վարուժանի անվան դպրոցի դիմաց, վերգետնյա անցման մոտ բախվել են Opel Astra, Opel Zafira, Opel Astra, Nissan Tiida և Nissan Juke մակնիշի ավտոմեքենաները:  

Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: