Լրահոս
Միջազգային
22:30
26.08.22
115

Շենգեն վիզաների ստացման հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների

Img default alt hy

Շենգենյան վիզաների ստացման հարցում Թուրքիայի քաղաքացիները բախվում են դժվարությունների, մերժումների թիվը մեծացել է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ դա արվում է միտումնավոր՝ Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական արշավը բարդացնելու համար։

Չավուշօղլուի խոսքով՝ ԱՄՆ-ը և մյուս երկրները դա պատճառաբանում են համավարակի դեմ պայքարով կամ կադրերի սղությամբ։