Լրահոս
Հասարակական
22:45
26.09.24
211

«Շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը»․ Տիգրան Ավինյան

Img default alt hy

Մենք շարունակում ենք երևանցիներին վերադարձնել բակային մշակույթը, սոցցանցի իր էջերում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Միայն այս տարի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ավտոտնակներից ու ցանկապատված տարածքներից ազատել ենք շուրջ 30.000 քմ տարածք, որոնց փոխարեն կլինեն բարեկարգ բակեր, ֆուտբոլի դաշտեր, խաղահրապարակներ:

«Դավիթ Անհաղթի» անվան զբոսայգու շինանարական աշխատանքներն ընթացքի մեջ են և առաջիկայում հանգստի գոտին երևանցիներին կներկայանա ամբողջովին վերափոխված»,- գրել է քաղաքապետը:

Տեսանյութն՝ այստեղ։