Լրահոս
Հասարակական
17:49
27.08.22
99

Սևքարում բռնկված հրդեհը մարվել է

Img default alt hy

Օգոստոսի 27-ին, ժամը 11։46-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևքար գյուղում՝ հանդամասում, հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։35-ին, մարվել՝ 15:08-ին։ Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ։