Լրահոս
Իրավական
20:26
23.09.24
212

Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է, դրանում շուտով կհամոզվեք բոլորդ․ փաստաբաններ

Img default alt hy

Սերոբ Գասպարյանի փաստաբանները հայտարարություն են տարածել․

«Տեղեկացնում ենք, որ այսօր Սերոբ Գասպարյանի պաշտպանական թիմի կողմից դիմում է հասցեագրվել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, Պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովին և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Խնդրի էությունը կայանում է նրանում, որ ըստ ՀՀ Քննչական կոմիտեի՝ Սերոբ Գասպարյանը և այլ անձինք ՌԴ զորամասերից մեկում անցել են հատուկ պատրաստություն, որից հետո պետք է Հայաստանում իրականացնեին զինված հեղաշրջում։ Պաշտպանական կողմը խնդրել է ՌԴ իրավասու պաշտոնատար անձանց տալ համապատասխան պարզաբանումներ, հասցեագրվել են նաև որոշ այլ հարցեր և փաստաթղթեր, որոնք պարունակում են պետական գաղտնիք, ուստի հրապարակվել չեն կարող։ Մենք ևս մեկ անգամ վերահաստատում ենք, որ Սերոբ Գասպարյանի քրեական հետապնդումը ապօրինի է և դրանում շուտով կհամոզվեք բոլորդ։

Փաստաբաններ՝

Ալեքսանդր Կոչուբաև,

Գուրգեն Գրիգորյան,

Էրիկ Ալեքսանյան»։

Հիշեցնենք՝  սեպտեմբերի 21-ին կալանավորվել է «Սև հովազ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը՝ «իշխանության յուրացման նախապատրաստության» մեղադրանքով։