Լրահոս
Հասարակական
16:38
16.09.24
117

ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը

Img default alt hy

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը:

Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք է ներկայացված լինի տեղեկատվական թերթիկով (այն պետք է նույնական լինի Ձև 5 վկայականի և մսի դրոշմակնիքի հետ)։