Լրահոս
Հայաստան
12:17
24.01.22
167

Սահմանագծումն ու սահմանազատումը շատ բարդ պրոցես է․ ՄԻՊ-ի թեկնածու

Img default alt hy

Հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հիմքում են դրված մարդու իրավունքի հարցերը: Այս մասին այսօր ԱԺ նիստի ժամանակ ասաց ՀՀ ՄԻՊ թեկնածու Քրիստինե Գրիգորյանը:

«Սահմանագծումն ու սահմանազատումը բացի այն, որ շատ բարդ պրոցես է (նաև քաղաքական բաղադրիչով), բայց դրա հիմքում դրված են մարդու իրավունքի կարևոր հարցերը:

Երբ նայում ենք միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ԵԱՀԿ-ի պրակտիկային, նաև այն ուղեցույցին, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումների հետ հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը, սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը և այլն»,- ասաց Գրիգորյանը:

Նա նշեց, որ ՄԻՊ-ը պետք է ներգրավված լինի երկրում տեղի ունեցող գործընթացներում և ընդգծեց, որ ընտրվելու դեպքում լինելու է այդ պրոցեսում, օգտագործելու է իր հարաբերությունները և կառուցելու է հարաբերություններ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, որպեսզի այդ խնդիրները հասցեագրեն: