Լրահոս
Քաղաքական
11:00
13.05.23
152

Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում. Շարմազանով

Img default alt hy

Ուղիղ 2 տարի առաջ թշնամին Սև լճի տարածքում 3,5 կմ խորությամբ մտավ ՀՀ ինքնիշխան տարածք, հիշեցնում է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլի կարծիքով՝ Սև լճի 30 տոկոսի համար չարժեր կռիվ անել, իսկ այսօր թշնամին սպանում է հայ զինվորին արդեն Սոթքի տարածքում։

Սա եթե մնաց, թշնամին էլ ավելի է խորանալու մեր պետության ինքնիշխան տարածքում։

Փառք ու պատիվ հայրենիքի պաշտպան հայ սպաներին ու զինվորներին։

Ամոթ քաղաքական թրքահպատակ ռեժիմին»,- գրել է Շարմազանովը: